Անկարան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Անկարան հավանություն է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը:



«Բնական է, որ կողմերը տարաձայնություններ ունեն հիմնական սկզբունքների մոտեցումներում: Կարեւորը հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունների արագ ավարտն ու երկար տարիների ընթացքում Հայաստանի, Ադրբեջանին եւ հարավ-կովկասյան տարածաշրջանի համար բաց վերք հանդիսացող հակամարտության շուրջ բանակցություններում համաձայնության ձեռքբերումն է», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է թուրքական Today's Zaman-ը:



ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանն ուրբաթ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանավեճերի կոչ են արել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---