Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը13 հուլիսի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց Գրողների միությունում նախատեսվող բարեփոխումները: Նրա խոսքերով, բարեփոխումների մի մասն արդեն իսկ իրականացվել է: Նախագահության կազմում ընդգրկվեցին երկու երիտասարդ գրողներ` Արքմենիք Նիոկողոսյանն ու Մհեր Բեհլերյանը: AGBU աջակցությամբ շարունակվում են նաեւ Գրողների միության հրատարակչության վերանորոգման աշխատանքները: «Արդեն մշակվել են բազմաթիվ մշակութային ծրագրեր, որից մեկը կնպաստի նրան, որ հայ գրականությունը ներկայացվի տարբեր լեզուներով: Թարգմանությունները կիրականացվեն Երեւանի Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի անմիջական աջակցությամբ»,-ասել է Անանյանը: Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը, արդեն որոշված է հոբելյանական հանձնաժողովի կազմը: «Ուշադրությունից դուրս մնացած հարցերը մենք կփորձենք լուծել միության 75-ամյակին նվիրրված միջոցառումների շրջանակներում»,-ասել է Լ.Անանյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |