Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը13 հուլիսի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց Գրողների միությունում նախատեսվող բարեփոխումները: Նրա խոսքերով, բարեփոխումների մի մասն արդեն իսկ իրականացվել է: Նախագահության կազմում ընդգրկվեցին երկու երիտասարդ գրողներ` Արքմենիք Նիոկողոսյանն ու Մհեր Բեհլերյանը: AGBU աջակցությամբ շարունակվում են նաեւ Գրողների միության հրատարակչության վերանորոգման աշխատանքները: «Արդեն մշակվել են բազմաթիվ մշակութային ծրագրեր, որից մեկը կնպաստի նրան, որ հայ գրականությունը ներկայացվի տարբեր լեզուներով: Թարգմանությունները կիրականացվեն Երեւանի Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի անմիջական աջակցությամբ»,-ասել է Անանյանը: Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը, արդեն որոշված է հոբելյանական հանձնաժողովի կազմը: «Ուշադրությունից դուրս մնացած հարցերը մենք կփորձենք լուծել միության 75-ամյակին նվիրրված միջոցառումների շրջանակներում»,-ասել է Լ.Անանյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |