Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական կամքի դրսեւորում էր13 հուլիսի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների` Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի ու Նիկոլյա Սարկոզիի համատեղ հայտարարությունը G8-ի շրջանակներում` բանակցային գործընթացը խթանելու կոչ էր, որը պետք է հիմնվի փոխադարձ զիջումների վրա եւ ողջամիտ լուծում տա հակամարտությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Ինձ համար մեկ բան պարզ է` երեք նախագահների հայտարարությունը քաղաքական կամքի դրսեւորում էր ամենաբարձր մակարդակով եւ բանակցությունների արդյունքներն ամրագրելու ցանկություն»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը: Ըստ Սմեսովի, բոլորին են հայտնի կարգավորման երեք հիմնական սկզբունքները` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Ինչպես նշել է դեսպանը, պետք է գտնել այս երեք սկզբունքները հավասարակշռող տարբերակ: G8 գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ «համաձայնությունը Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության միջեւ պետք է հիմնվի 2007թ. մադրիդյան սկզբունքների վրա»: Մադրիդյան սկզբունքներն առաջարկում են հանրաքվեի միջոցով իրացնել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ իրավականորեն ամրագրել ԼՂՀ փաստացի անկախությունը: Հուլիսի 17-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում` ՌԴ նախագահի ավանդական ձիարշավի շրջանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |