Թալիշների շարժումը դեմ է մադրիդյան սկզբունքներին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրապարակման կապակցությամբ, թալիշների շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մենք որպես Ադրբեջանի հայրենասերներ, անկասկած, կողմ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Սակայն, մենք համոզված ենք, որ հակամարտության ներկայացված կարգավորման տարբերակը արմատապես չի համապատասխանում բազմազգ Ադրբեջանի ազգային շահերին:



Չէ որ ցանկացած պետության ազգային շահերն ենթադրում են ոչ միայն «տարածքային ամբողջականություն», այլ նաեւ այդ հողում ապրող ժողովրդների ազատությունն ու բարգավաճումը: Ջանալով շուտափույթ հանգուցալուծել հակամարտությունը, ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, աշխարհի տերությունները մոռանում են, որ ապահովելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բարենպաստ պայմաններ են ստեծում Ադրբեջանում իշխող ռեժիմի համար` արագացնելով երկրում ամբողջատիրության հաստատումը, որը նրանք արդեն իսկ վերածել են «ժողովրդների բանտի»: Հնարավոր չէ լուծել ղարաբաղայն հակամարտությունը, չլուծելով իշխանության հարցը Ադրբեջանում: Այսինքն, հակամարտությունը լուծելուց առաջ, համաշխարհային տերությունները պետք է ջանքեր գործադրեն Ադրբեջանում իրական ժողովրդավարական կարգերի հաստատման համար, բոլոր այստեղ ապրող ժողովրդներին ինքնավարություն տալով, ինչը նրանց ինքնության եւ յուրահատկության պահպանման միակ երաշխիքն է: Հակամարտության լուծման այս տարբերակը հնարավորություն կտա բռնապետական ռեժիմին վերջնականապես ճնշել ոչ թրքական ժողովրդների` թալիշների, լեզգիների, ավարների, պարսերի կամքը: Արդյունքում, դա ոչ թե կնշանակի լուծել ղարաբաղյան հակամարտությունը, այլ ավելի պարարտ հող կստեղծի նորանոր հակամարտությունների առաջացման համար Ադրբեջանում: Ուստի, մենք կողմ ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի միայն հաշվի առնելով բոլոր վերոնշյալ ժողովրդների խնդիրները, որոնք երկարատեւ պայքար են մղում ռեժիմի ասիմիլացիայի ահագնացող պայմաններում:



Այժմյան քաղաքական ռեժիմն Ադրբեջանում խայտառակություն է XXI դարում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ Ադրբեջանի այժմյան ռեժիմը ստեղծվել է ոչ առանց գերտերությունների օգնության, որոնց ավելի շատ մտահոգում են ոչ թե ժողովրդների ճակատագրերը, այլ իրենց աշխարհաքաղաքական ու էներգետիկ պահանջները: «Եթե չլիներ այդ երկրների օժանդակությունը, ոչ Հեյդար Ալիեւը, ոչ առավել եւս Իլհամ Ալիեւը չէին կարողանա նման համաժողովրդական ռեժիմ ստեղծել: Մենք վստահ ենք, որ աշխարհը վաղ թե ուշ կգա այն եզրակացության, որ կդատի այն բռնապետներին, որոնք նման հանցագործություններ են կատարում սեփական ժողովրդի դեմ»,-ասվում է փաստաթղթում:



Հայտարարության հեղինակները նաեւ կոչ են անում տերություններին «ուշքի գալ, ղարաբաղյան հակամարտության լուծման նոր տարբերակներ առաջարկելուց առաջ: Միջազգային իրավունքի նորմերը, որ մշակել են միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին ենթադրում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունք, այլ ոչ թե ուղղակի այս կամ այն պետության տարածքային ամբողջականություն, ինչն երկրորդական է աշխարհի ժողովրդներր իրավունքների համեմատ»,-ասվում է հայտարարության մեջ, որ տարածել է «Տոլիշպրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---