Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռն ընկել է թռիչքից 15 րոպե անց

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում կործանվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան:



Ինքնաթիռում եղել են 153 ուղեւորներ ու անձնակազմի 16 անդամներ, ըստ իրանական աղբյուրների նրանք բոլորը զոհվել են: Պատճառները պարզվում են:



Ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: Օդանավի կործանման վայրում հրդեհ է բռնկվել, հաղորդում են Կազվինի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները: Տեղեկությունները ճշտվում են:



Caspian Airlines-ը համատեղ ռուս-իրանական ավիաընկերություն է, հիմնվել է 1993թ. եւ օգտագործում է ռուսական արտադրության ինքնաթիռներ: Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա առաջին ավիավթարն է Caspian Airlines-ի պատմության մեջ, հաղորդում է newsru.co.il-ը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---