Իրանի նախագահը Թեհրան-Երեւան ինքնաթիռի կործանման հանգամանքների անհապաղ հետաքննում է պահանջում

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցություն է հայտնել Երեւան-Թեհրան չվերթ կատարող Տու-154 ինքնաթիռի կործանման առնչությամբ: Ինչպես նշվում է նախագահ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, «ուղեւորատար ինքնաթիռի կործանումն ու բազմաթիվ մարդկանց մահը մեծ վիշտ եւ տախիծ են պատճառել»:



Հաղորդագրության համաձայն, Ահմադինեժադը երկրի տրանսպորտի նախարարությանը հանձնարարել է անհապաղ հետաքննություն սկսել ավիավթարի հանգամանքների պարզման համար եւ ներկայացնել արդյունքները, հաղորդում է ynetnews.com-ը:



Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում կործանվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան:

Ինքնաթիռում եղել են 153 ուղեւորներ ու անձնակազմի 16 անդամներ:Ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: Օդանավի կործանման վայրում հրդեհ է բռնկվել:

Caspian Airlines-ը համատեղ ռուս-իրանական ավիաընկերություն է, հիմնվել է 1993թ. եւ օգտագործում է ռուսական արտադրության ինքնաթիռներ: Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա առաջին ավիավթարն է Caspian Airlines-ի պատմության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---