Nabucco-ի անվտանգության համար պատասխանատու կլինի Եվրամիության հատուկ կառույցը16 հուլիսի 2009 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Nabucco գազատարի, որը ծրագրվում է կառուցել մինչեւ 2014 թվականը Ռուսաստանը շրջանցելով Կասպից ծովի ավազանից բնական գազը Եվրոպային մատակարարելու նպատակով, անվտանգության համար պատասխանատու կլինի Եվրամիության հատուկ կառույցը:Մայրուղու պաշտպանության անմիջական խնդիրները կլուծեն այն երկրների մասնավոր հատվածի պահպանական ֆիրմաները, որոնց տարածքով կանցնի մայրուղին: Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հաղորդում է, որ օրենսդրությունում նախատեսվում են փոփոխություններ, որոնք ենթադրում են խողովակաշարի ավտանգության ապահովման գործառույթի փոխանցումը մասնավոր հատվածին: Ներկայումս գործող օրենքներով, խողովակաշարի անվտանգության համար պատասխանատու է Թուրքիայի ժանդարմերիան, գրում է Milliyet թերթը: Nabucco նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր Անկարայում հուլիսի 13-ին գործարքի իրականացմանը մասնակցող վեց երկրներից հինգի` Թուրքիայի, Ավստրիայի,Հունգարիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի կառավարությունների ղեկավարների կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |