ՀՀ ԱԳՆ նախկին նախարարն ընտրվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ հուլիսի 4-ին տեղի ունեցած Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում Բանկի Խորհրդի անդամ է ընտրվել Civilitas հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը:



«Անելիք Բանկ» ՓԲԸ առեւտրային բանկը ստեղծվել է 1990թ. օգոստոսի 1-ին: Բանկը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ունի դուստր բանկ` «Անելիք Ռու» ՍՊԸ, որը ստեղծվել է 1991թ. Բանկի մոսկովյան մասնաճյուղի հիման վրա, եւ որի կապիտալում «Անելիք Բանկ» ՓԲԸ մասնակցությունը կազմում է 100%: Բանկը նաեւ ունի դրամական փոխանցումների սեփական «Անելիք» համակարգը, որում ընդգրկված է ավելի քան 100 երկիր, 200 բանկ, 63000-ից ավելի սպասարկման կետեր:



«Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկը ՌԴ ԿԲ 2003թ. դեկտեմբերի 4-ին տրված թիվ 3443 լիցենզիայի հիման վրա ՌԴ տարածքում իրականացնում է բանկային գործունեության բոլոր տեսակները: «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկի գործունեության հիմնական ուղղությունը «Անելիք» համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են՝ առանց հաշիվ բացելու: «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկը հանդիսանում է համախմբող քլիրինգային եւ պրոցեսինգային կենտրոն դրամական փոխանցումների «Անելիք» համակարգի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---