Պետք է բացառել խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում16 հուլիսի 2009 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում վտանգավոր է եւ պետք է բացառվեն նման ուղղությամբ կատարվող բոլոր փորձերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Անհրաժեշտ է խուսափել խաղաղապահ ուժերի տեղակայումից, հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից, ինչպես նասեւ այն պետություններից, որոնք անմիջական շահեր ունեն տարածաշրջանում»,-հայտարարել է հայ փոխձագետը` հիշեցնելով ռուս խաղաղապահների գործողությունները Հարավային Օսեթիայում: Անդրադառնալով որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությանը, Ս.Գրիգորյանը նշել է, որ այդ մասին կարելի կլինի խոսել միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրական երաշխիքներ ստանալուց հետո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |