Իլհամ Ալիեւը տառապում է անձի երկատմամբ16 հուլիսի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը Լոնդոնի Chattam House-ում բազմամյա ռազմատենչ հռետորության հերթական դրսեւորումներից մեկն է միայն, ինչն Ադրբեջանն անում է ցանկացած միջոցառման ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ), ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նա հիշեցրել է, որ նախկինում նոր պատերազմի մասին կոչերով Ադրբեջանի նախագահը հանդես էր գալիս իր տանը, առավելապես ներքին լսարանի համար: «Իսկ այժմ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է վերսկսել պատերամը Ղարաբաղում ուղղված է միջազգային հանրությանը: Ընդ որում, Մոսկվայում ՀՀ նախագահի հետ հանդիպման շեմին: Իլհամ Ալիեւի պատերազմի կոչերը Chattam House-ի ամբիոնից, որ արվեցին տառացիորեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո, հակասում են Օբամայի, Մեդվեդեւի ու Սարկոզիի հայտարարության էությանը, որտեղ ասվում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով: Այդ հայտարարությունը փաստորեն իմաստազրկում է Ալիեւի մակագրությունը Մայնդորֆի հռչակագրի տակ»,-ասել է Քոթանջյանը: Նա նաեւ նշել է, որ դժվար է մեկնաբանել Ալիեւի հայտարարությունների նման հակասությունը նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին: Իլհամ Ալիեւը Լոնդոնից նոր պատերազմով է սպառնում, չնայած անցյալ տարվա Վրաստանի ռազմական աղետից սթափ եզրահանգումներ անելու անհրաժեշտության մասին աշխարհի ուժային կենտրոնների զգուշացումներին: Հավանաբար, պատասխանը պետք է որոնել քաղաքական տրամաբանությունից դուրս: Հոգեբանության մեջ նման վարքագիծը համարվում է անձի երկատում, երբ մարդն ունի երկու, իսկ երբեմն նաեւ ավելի, անձանց գիտակցություն, ընդ որում, մեկը չի կասկածում մյուսի գոյության մասին: Նման գործընկերների հանդեպ քաղաքական վստահությունը հարցականի տակ է դնում կայունության ու անվտանգության երաշխիքները Ղարաբաղում ոչ միայն տարածաշրջանային, այլ առավել լայն իմաստով, միջազգային համատեքստում»,-ասել է Քոթանջյանը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |