Սխալ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելը

PanARMENIAN.Net - «Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է նման դեպ եղել, որ երեք այնպիսի լուրջ երկրների նախագահներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն, հանդես գան համատեղ հայտարարությամբ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, եթե նախկինում տարբեր կողմերից եղել են միայն ենթադրյալ հայտարարություններ մադրիդյան սկզբունքների մասին, ապա այժմ դրանք պաշտոնապես հրապարակվեցին համանախագահ երկրների ԱԳՆ-ների կողմից, հենց սա է ՀՅԴ ի «բուռն» արձագանքի պատճառը:



Ռուստամյանը նշել է նաեւ, որ այս երեք երկրների ճնշումը շատ մեծ է եւ այդ ճնշման տակ է գտնվում ՀՀ նախագահը: Նրա խոսքերով, սխալ էր երկրորդ դիվանագիտական ճակատ բացելը: «Մենք բացեցինք երկրորդ դիվանագիտական ճակատը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Մենք առանց այդ էլ լուրջ գործընթաց էինք վարում Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, որտեղ առանձնակի հաջողություններ չենք գրանցել»,-ասել է նա: Ռուստամյանը նշել է, որ քանի դեռ լուծված չէր ԼՀ հարցը, ավելորդ էր բանակցություններ սկսելը հայ-թուրքական կարգավորման շուրջ: «Հայաստանն այնքան ռեսուրսներ չունի, որ միանգամից երկու հարց լուծի»,-ասել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---