Մեկնարկել է «Համագործակցության աստղեր» մրցանակի հավակնորդների առաջադրման գործընթացը16 հուլիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության խորհուրդը եւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը հայտարարել են գիտության ու կրթության, մշակույթի ու արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում 2009թ. «Համագործակցության աստղեր» մրցանակի հավակնորդների առաջադրման գործընթացի մեկնարկի մասին:Ինչպես ասվում է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ, մրցանակները դրամական պարգեւներ են, դիպլոմներ, դափնեկրի պատվավոր նշաններ եւ հավաստագրեր: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվում է երեք մրցանակ` յուրաքանչյուրը 2 մլն ռուբլի: Յուրաքանչյուր պետությունից կարող է երեք թեկնածու առաջադրվել` մեկական հավակնորդ յուրաքանչյուր անվանակարգի համար: Եթե կոլեկտիվ է առաջադրվում, ապա այն պետք է ներառի միայն հիմնական հեղինակներին եւ չպետք է գերազանցի 3 անձը: Դափնեկիրների անունները կհրապարակվեն ԶԼՄ-ներում 2009թ. դեկտեմբերին: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մինչեւ 2010թ. ապրիլը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |