Մադրիդյան սկզբունքները չեն ենթադրում ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծում

PanARMENIAN.Net - Իրական առաջընթաց Ղարաբաղի շուրջ բանակցություններում դեռեւս չկա: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: «Բացասական կողմն այս բանակցություններում այն է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին: Անհրաժեշտ է, որ նրանք եւս միանան բանակցություններին»,-ասել է ռոսւ փորձագետը:



Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին` Վ.Զախարովը նշել է, որ այդ սկզբունքները չեն ենթադրում ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծում: Ըստ նրա, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորության ֆոնի վրա խոսք անգամ լինել չի կարող խաղաղ բանակցությունների մասին: «Կողմերը պետք է սովորեն պայմանավորվել: Իրավիճակը բավական սուր է: Նախագահները կարող են 16 անգամ հանդիպել, սակայն վախենում եմ, նրանք նույն տեղում են թոփում եւ իրական առաջընթաց դեռեւս չկա»,-ասել է Զախարովը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---