Քեվին Քարթին ողջունում է ԵԱՀԿ-ի եւ ՀՀ իշխանությունների համագործակցությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղարի ոստիկանության գծով ավագ խորհրդական Քեվին Քարթին Երեւան կատարած իր այսօրվա այցի ընթացքում ՀՀ իշխանությունների հետ քննարկել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների գործընթացը:



«Ոստիկանությունը պետական իշխանության ամենատեսանելի դրսեւորումն է, որը պատասխանատու է հասարակության անվտանգության համար: Ժողովրդավարական ոստիկանությունը զարգանում եւ գործունեություն է ծավալում հասարակության եւ պետության պահանջներին համապատասխան եւ կոչված է հարգելու եւ պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները», - ասաց Քարթին: «Ես ողջունում եմ ԵԱՀԿ-ի եւ հայկական իշխանությունների միջեւ ներկա համագործակցությունը, մասնավորապես համայնքային ոստիկանության մոդելի ներմուծման համատեքստում, եւ քաջալերում եմ հետագա բարեփոխումները այս ոլորտում»:



Իր այցելության ընթացքում Քարթին հանդիպել է ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի, ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ:



Հանդիպումների ժամանակ Քարթին ընդգծել է ոստիկանական կրթության բարեփոխման կարեւորությունը եւ ընդգծել պրակտիկ հմտությունների եւ պարտադիր ոստիկանական հիմնական վերապատրաստումն ուսումնական ծրագրերում ներառելու անհրաժեշտությունը. առաջարկություններ, որոնք մշակվել են ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն երկու համատեղ աշխատանքային խմբերի նախնական արդյունքներում:



«ԵԱՀԿ-ն համարում է, որ ոստիկանության ժողովրդավարական վերահսկումը կայունության - անվտանգության անբաժանելի մասն է: Հետեւաբար, ոստիկանությունը պետք է է բաց լինի մի շարք ինստիտուտների կողմից վերահսկման համար, ներառյալ Ազգային Ժողովը եւ քաղաքացիական հասարակությունը»,- ասաց նա:



Քարթին նաեւ այցելել է ԵԱՀԿ աջակցությամբ Երեւանի Արաբկիր համայնքում վերջերս բացված երկու համայնքային ոստիկանության հենակետերը եւ մասնակցել Քաղաքացիների հետ խորհրդատվական խմբի հանդիպմանը, ասվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամլո հաղորդագրությունում:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---