Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է հայտարարի Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման մասին

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան մտադրություն ունենար մինչեւ սույն թվականի հոկտեմբերը Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման շուրջ, ապա արդեն պետք է քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Թուրքիան մինչ այժմ հայ-թուրքական հարաբերությունները կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցությունները փաստորեն սառեցված են, բոլորը սպասում են Թուրքիայի քայլերին, իսկ վերջինս սպասում է առաջընթացի ղարաբաղյան գործընթացում: Մենք գտնում ենք, որ այդ պայմաններում Հայաստանը պետք է հայտարարի բանակցությունների դադարեցման մասին», - ընդգծել է Մանոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---