Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ են արել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առանձնացնել հայ-թուրքական հարաբերություններից19 հուլիսի 2009 - 01:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեի եւ Մարկ Քըրքի, ինչպես նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի նախաձեռնությամբ, ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում մտահոգություն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Նամակի հեղինակներն ԱՄՆ նախագահին կոչ են արել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առանձնացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից:Կոնգրեսականների նամակում նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ապրիլի 22-ի հայտարարության մեջ Վաշինգտոնը ողջունել էր «ճանապարհային քարտեզի»շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների հայտարարությունը, իսկ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման փոխարեն, Ամերիկայի նախագահն իր ելույթում կենտրոնացել էր «ճանապարհային քարտեզի» վրա: Նամակի վերջում կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ էին արել քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ Թուրքիային դրդել կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, գրում է The Armenian Reporter-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |