Հայաստանն ու Վենեսուելան սերտ համագործակցություն են հաստատում

PanARMENIAN.Net - Ս.թ. հուլիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Վենեսուելայի հարաբերությունների զարգացման գործում:



Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը քննարկեցին քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդայմանն առնչող հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման անհրաժեշտությունը եւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---