Հայաստանն ու Վենեսուելան կընդլայնեն համագործակցության ոլորտները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:



Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վենեսուելայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչող հարցեր: Կարեւորվել է նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկկողմ համագործակցության ակտիվացումը:



Նախագահ Սարգսյանը ողջունել է չորս տարի առաջ Վենեսուելայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---