Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոն եւ ոստիկանության ակադեմիա

PanARMENIAN.Net - Ոստիկանության համակարգի ծառայողների պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին ծանոթանալու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոն եւ ոստիկանության ակադեմիա:



Ոստիկանության ուսումնական կենտրոնում, որի հիմնական խնդիրը կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է, նախնական պարտաստականության եւ վերապատրաստման դասընթացներ են անցնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին հրամանատարական կազմի ծառայողները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում, որը վերջին տարիներին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ակտիվ օժանդակությամբ վերանորոգվել ու վերազինվել է:



Երկրի ղեկավարին ներկայացվել է կենտրոնի ընթացիկ աշխատանքը: Նշվել է, որ լուրջ քայլեր են կատարվում ոստիկանության ծառայողների ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսումնական ծրագրերի մեթոդական ապահովումը բարելավելու, նոր տեխնոլոգիաներ, ուսուցման առաջավոր մեթոդներ ու եղանակներ ներդնելու ուղղությամբ` ուսումնասիրելով նաեւ տարբեր երկրների փորձը:



Հանրապետության Նախագահը շրջել է նաեւ ոստիկանության ակադեմիայում, ծանոթացել ուսումնական գործընթացի պայմաններին: Սերժ Սարգսյանը հանձնարարել է հաջորդ տարվա բյուջեում միջոցներ նախատեսել ակադեմիայի շենքի հիմնանորոգման համար:



Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ պարեկապահակային ծառայության ոստիկանության գունդ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---