Սամվել Բաբայանը պատերազմ է կանխատեսում մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: «Չկա ոչ մի փաստաթուղթ, որով Ադրբեջանը պարտավորվում է պատերազմ չսկսել: Միջնորդների վերջին առաջարկը առաջին գծից նշանառուների հեռացման մասին, արձագանք չստացավ Բաքվում»,-ասել է Բաբայանը` հավելելով, որ Հայաստանի ու Ղարաբաղի բանակները պետք է պատրաստ լինեն պատերազմի: Ինչպես նշել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը, Ադրբեջանի պահանջները ողջ Լեռնային Ղարաբաղն իրեն հանձնելու մասին ուղղակի անհեթեթ են եւ այս պայմաններում պետք է ամեն ինչի պատրաստ լինել:



«Տեսնելով թե ինչպես է Ադրբեջանը համալրում իր բանակը, կարելի է ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները: Ես հավանական եմ համարում պատերազմը մոտ ապագայում»,-ասել է Բաբայանը:--ԿԱ--
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---