Սիրիայի նախագահը կատարել է հայ աղջնակին տված իր խոստումը

PanARMENIAN.Net - Քրիստոսի հարության տոնի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տիկնոջ հետ եղել է Հալեպում Սիրիայի օգնության խաչի կազմակերպության մանկատանը: Հաջորդ օրը նախագահական նստավայրում Բաշար Ասադը 10 հազար դոլար է հանձնել մանկատան ներկայացուցիչներին:



Օրերս Սիրիայի նախագահը կատարել է մանկատան սաներից մեկին` մի հայ աղջնակին տված խոստումը: Բաշար Ասադը վճարել է ֆրանսիական համալսարանում հայուհու ուսուցման համար:



Հալեպի մանկատունը 1953 թվականից գտնվում է Սիրիայի օգնության խաչի հովանավորության տակ: Իր գոյության ողջ ընթացքում մանկատունը նպաստել է հայկական համայնքի ներկայացուցիչների սոցիալական հարցերի լուծմանը, այդպիսով նպաստելով երկրի զարգացմանը: Հիմնադրման օրից մանկատանը դաստիարակվել է հայկական չքավոր ընտանիքներից 2 հազար երեխա:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---