Հիլարի Քլինթոն. Իրանի հետ բանակցությունների դուռը բաց է մնում

PanARMENIAN.Net - Թաիլանդում Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության երկրների կազմակերպության խորհրդաժողովին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել տեղի հեռուստատեսությամբ: Խոսելով համաշխարհային հանրության հատուկ տագնապը հարուցող խնդիրների մասին, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է Թեհրանի միջուկային ծրագիրը: Ընդ որում, Քլինթոնը մատնանշել է Պարսկական ծոցի տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, այն դեպքում, եթե Թեհրանը շարունակի ներկա գիծը:



Ամերիկան շարունակում է «դռները բաց պահել» Իրանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար, շարունակել է պետքարտուղարը: Սակայն, նա նախազգուշացրել է, որ «Իրանում միջուկային սպառազինությունների հայտնվելը ապակառուցողական գործողությունների տեղիք կտա»: Եթե ԱՄՆ-ը տարածաշրջանի վրա բացի «պաշտպանողական անձրեւանոցը», միջուկային սպառազինությունների ստեղծումը հազիվ թե ամրապնդի Իրանի անվտանգությունը, ամփոփել է Հիլարի Քլինթոնը, հաղորդում է VOA News-ը:



ԱՄՆ-ը եւ վերջինիս արեւմտյան դաշնակիցներն Իրանին բազմիցս հրավիրել են բանակցությունների սեղանի շուրջ քննարկել իր կողմից իրականացվող միջուկային ծրագիրը: Թեհրանը հերքում է միջուկային զենք ձեռքբերելու փորձերի մեղադրանքները, հայտարարելով, որ իր ծրագիրը բացառապես միայն խաղաղ նպատակներ է հետապնդում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---