ԱրմենՏելի բաժանորդներին ռոումինգի ծառայությունը հասանելի է աշխարհի 28 երկրներում

PanARMENIAN.Net - ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է GPRS եւ 3G գծով ռոումինգ գործընկերների թվի ավելացման մասին: Այժմ ռոումինգի ծառայությունը հասանելի է աշխարհի 28 երկրներում, իսկ GPRS-ռոումինգը` 56 երկրում:



Հուլիսին Beeline-ի բաժանորդների համար բացվել է 3G երկկողմանի ռուոմինգ Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Խորվաթիայում, երկկողմ GPRS-ռոումինգը` Շվեյցարիայում, Լիտվայում: Beeline-ը Հայաստանում ապահովում է նաեւ միակողմանի GPRS եւ 3G ռոումինգ Իսրայելի բաժանորդների համար, միակողմանի CAMEL ռուոմինգ Մոնղոլիայի եւ այլ երկրների բաժանորդների համար:



«GPRS եւ 3G ռոումինգ-գործընկերների ավելացումը ժամանակի պահանջն է, քանի որ ինտոերնետի օգտագործումը բջջային կապի միջոցով արդեն սիկ սովորական գործ է դարձել: Մեզ համար չափազանց կարեւոր է մեր բաժանորդների համար ապահովել հարմարավետության ընդունելի մակարդակ մեր գործընկերների ցանցերում»,-հայտարարել է ԱրմենՏելի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը:



ԱրմենՏելի ռոումինգ գործընկերների ընդհանուր քանակը, ներառայալ գլոբալ ռոումինգի ծառայությունները, այսօրվա դրությամբ կազմում են 475 օպերատոր աշխարհի 214 երկրում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---