Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են իրենց սպաներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Ադրբեջանի ԶՈՒ-երի Ֆիզուլինի շրջանում տեղակայված զորամասում, Գյանջա քաղաքից զինակոչիկ Էմին Ռախիմովը եւ նրա զինակիցն ինքնաձիգներից կրակ են բացել հինգ սպայի վրա: Արդյունքում զոհվել է մեկ պրապորշչիկ եւ ավագ լեյտենանտ: Նշվում է, որ պրապորշչիկի վրա արձակվել է 30 գնդակ:



Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը:



Դրա հետ մեկտեղ, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին սեփական աղբյուրներից հաջողվել է պարզել, որ իրականում կրակ են բացել սպայական կազմի ութ ներկայացուցչի վրա, իսկ զոհվածների թվում կա նաեւ մեկ մայոր: Կրակողները ձերբակալված են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---