Մադրիդյան սկզբունքներում ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարին մտահոգում է «ինքնավարություն» ձեւակերպումը

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, մադրիդյան սկզբունքներն անընդունելի են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար: Այդ մասին այսօր նա հայտարարել է մամլո ասուլիսում: Ընդ որում Արզումանյանը մի քանի կետ է նշել, որոնք առավել մտահոգիչ են: Առաջինը, դա հայկական զորքերի դուրս բերումն է այսպես կոչված «գրավյալ տարածքներից» եւ այն անորոշությունը, թե ում ուժերը նրանց կփոխարինեն եւ ինչպիսին կլինի նրանց տեղակայման ռեժիմը: «Ստացվում է, որ դուրս բերելով զորքերը, մենք տարածքները հանձնում ենք Ադրբեջանի վերահսկողությանը»:



Երկրորդ կետը, որ մտահոգում է Արզումանյանին, դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: «Բոլոր այս տարիներին Հայաստանն «աղաղակում էր» ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին, եւ այսօր ինձ մտահոգում է, թե ինչպես է սկզբունքներում նշված «ինքնավարություն» բառը,-նշել է նա: Ըստ Արզումանյանի, չնայած այս սկզբունքի կարեւորությանը, մադրիդյան փաստաթղթում ԼՂՀ-ի ինքնորոշման հարցում ամենացածր կարգավիճակն է տրված:



Նա ընդգծել է, որ ԼՂՀ-ն պետք է միանա բանակցային գործընթացին, որը զրկված էր իր կարծիքն ուղղակի հայտնելու հնարավորությունից»,-ասել է նա: Ըստ Արզումանյանի, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին, այլ նաեւ Հայաստանը, քանի որ այն պասիվ դիրքորոշում է զբաղեցնում:



Արզումանյանը նշել է, որ արդեն ուշ է հրաժարվել մադրիդյան սկզբունքներից: «Չի կարելի հրաժարվել նրանից, ինչն ինքդ ես առաջարկել»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը:



ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասիեի հայտարարությունը, որտեղ նա հույս է հայտնել, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի առանց պատերազմի»: «Այն, որ Ֆասիեն արտասանեց պատերազմ բառը, արդեն վատ է, ընդգծել է Արզումանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---