ՀՀ սփյուռքի նախարարությանը հաջողվել է լուրջ աշխատանք կատարել24 հուլիսի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Սեղմ ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարությանը հաջողվել է լուրջ աշխատանք կատարել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանում ու ԼՂՀ-ում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Սփյուռքի նախարարության գործունեությունն ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել: Վերջերս սփյուռքից մի խումբ ուսանողներ էին ժամանել, որոնք հանդիպեցին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Նման հանդիպումները չափազանց կարեւոր են Հայաստան-սփյուռք համագործակցության համար»,-նշել է Ա.Վարդանյանը:ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը կարեւորել է «Արի տուն» ծրագիրը, որը մեկնարեկել է նախարարության նախաձեռնությամբ: «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայերին ժամանել եւ ապրել հայրենիքում: Հենց այդ կերպ է հնարավոր ամրապնդել կապերը հայրենիքի ու սփյուռքի միջեւ»,-ասել է Արփի Վարդանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |