ՀՀ սփյուռքի նախարարությանը հաջողվել է լուրջ աշխատանք կատարել

PanARMENIAN.Net - Սեղմ ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարությանը հաջողվել է լուրջ աշխատանք կատարել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանում ու ԼՂՀ-ում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Սփյուռքի նախարարության գործունեությունն ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել: Վերջերս սփյուռքից մի խումբ ուսանողներ էին ժամանել, որոնք հանդիպեցին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Նման հանդիպումները չափազանց կարեւոր են Հայաստան-սփյուռք համագործակցության համար»,-նշել է Ա.Վարդանյանը:



ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը կարեւորել է «Արի տուն» ծրագիրը, որը մեկնարեկել է նախարարության նախաձեռնությամբ: «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայերին ժամանել եւ ապրել հայրենիքում: Հենց այդ կերպ է հնարավոր ամրապնդել կապերը հայրենիքի ու սփյուռքի միջեւ»,-ասել է Արփի Վարդանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---