Բաքու-Կարս երկաթուղու շինարարությունը դանդաղել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը նախատեսված 200 մլն դոլարից ընդամենը 27,1 մլն մանաթ է փոխանցել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու վրացական հատվածի կառուցման համար: Այդ մասին Բաքվում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը: Նրա խոսքերով, նման փոքր տրանշը կապված է Վրաստանի տարածքում շինարարական աշխատանքների ցածր տեմպերի հետ: «Ճիշտ է, աշխատանքներն առաջիկայում պետք է առավել ինտենսիվ դառնան»,-ասել է Մովսումովը:



2008թ. նախագծի համար փոխանցվել է 5,3 մլն մանաթ, իսկ 2009թ. առաջին կիսամյակում` 1,1 մլն մանաթ, հաղորդում է 1news.az-ը:



ԲԹԿ տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագիծը ներառում է 98 կմ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որի 68 կմ անցնելու է թուրքական, իսկ 30 կմ վրացական տարածքով:



ԲԹԿ վրացական հատվածի վերակառուցման համար Ադրբեջանը Վրաստանին է հատկացրել 200 մլն դոլարի արտոնյալ վարկ` 25 տարի ժամկետով եւ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով: Շինարարությունը սկսվել է 2007թ. նոյեմբերի 21-ին Մարաբդա ավանում, Վրաստանի հարավում, որին մասնակցեցին երեք երկրների` Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի նախագահները: Վրաստանում կվերակառուցվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183-կիլոմետրանոց հատվածը` թողունակությունը մինչեւ տարեկան 15 մլն տոննա ավելացնելու համար:



Ինչպես ակնկալվում է, տարեկան այս երկաթուղով կտեղափոխվի շուրջ 30 մլն տոննա բեռ: Ինչպես նշում են Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունում, ԲԹԿ-ն թույլ կտա ավելացնել բեռանփոխադրումների հոսքը, մասնավորապես, կավարտվի Մարմարիս նախագծի իրականացումը, որը ենթադրում է թունելի կառուցում Բոսֆորի տակով, ինչը թույլ կտա երկաթուղային ուղի բացել դեպի Եվրոպա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---