Թուրքիան փոխո՞ւմ է դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ժամանումը Թուրքիա մենք ցանկանում ենք ավարտել Ախթամարի հայկական եկեղեցու վերանորոգումն ու դնել խաչը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը: «Ինչո՞ւ ոչ, եթե իսլամում բոլոր կրոնները հարգված են: Եթե Եվրոպայում արգելք չկա մեջիթներ բացելու համար, ինչու մենք պետք է նման արգելք դնենք: Բացի այդ, եթե մենք բացենք այդ եկեղեցին, այստեղ ուխտավոր հայեր կգան բոլոր երկրներից, եւ մենք կկարողանանք զարգացնել զբոսաշրջութունն այս տարածաշրջանում: Ընդհանրապես փակ սահմանները կոմունիզմի մնացորդ են, եւ մենք պետք է ինչ-որ բան անենք: Այդ Ստալինն էր սիրում փակ պահել սահմանները, ինչո՞ւ մենք պետք է հետեւենք նրա օրինակին: Հույները վատն են, հայերը եւս, քրդերը նույնպես, սակայն մինչեւ երբ մենք պետք է թշնամաբար տրամադրվենք եւ այսպես ապրենք, դրան հարկավոր է վերջ տալ, ասել է Բաղիսը, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---