Խաչը Սբ.Խաչ եկեղեցու գմբեթին կարող է առաջացնել մահմեդականների դժգոհությունը

PanARMENIAN.Net - Այն, որ Թուրքիայում որոշել են վերականգնել Ախթամարի Սբ.Խաչ հայկական եկեղեցին եւ տեղադրել խաչը, չի նշանակում, թե Անկարան փոխել է իր դիրքորոշումը Երեւանի հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, նախկինում եւս հայկական եկեղեցիներ են վերականգնվել, սակայն այն, որ վերականգնման աշխատանքներին չեն մասնակցում հայ մասնագետները, մեծ թերություն է: «Թուրք մասնագետները չեն կարողանա վերականգնել եկեղեցին այնպես, ինչպես պահանջում են հայ ճարտարապետության ավանդույթները»,-ասել է թրքագետը:



«Հնարավոր է, եկեղեցին կվերականգնվի, սակայն ես անիրական եմ համարում խաչի տեղադրումը եկեղեցու վրա»,-ասել է Սաֆրաստյանը` նշելով, որ եթե եկեղեցու վրա խաչ տեղադրվի, դա կնշանակի, որ եկեղեցին գործող է, ինչը կարող է առաջացնել մահմեդականների դժգոհությունը: «Թուրքիայում աստիճանաբար աճում է անհանդուրժողականությունը այլ կրոնների հանդեպ: Թուրքիայի քաղաքականությունը կրոնի հարցերում չի փոխվել, այն շարունակում է հակաքրիստոնեական մնալ»,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---