Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հարցը նույնքան ակտուլ է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հարցը ակտուալ է մնում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահության անդամ Արա Սարգսյանը: Ներկայումսկա ղարաբաղյան հակամարտության լուծման երկու հնարավոր սցենար: Առաջինը պայմանավորված է ռուս-ադրբեջանական առճակատմամբ, երկրորդը` ադրբեջանա-բրիտանական»,-ասել է ակադեմիկոսը:



Ըստ Սարգսյանի, ըստ առաջին սցենարի, բոլոր գործողությունները թելադրվում են «Գազպրոմի» շահերով Nabucco նախագծի հարցում: Սարգսյանը համարում է, որ պայմանավորվածությունն այդ սցենարի շուրջ ձեռք է բերվել Մեդվեդեւ-Պերես-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ, որ վերջրես կայացավ Բաքվում: «Արդյունքում ամրագրվեց հետեւյալը` ստանալով ռուսական որոշ շրջանակների, այդ թվում ՌԴ գլխավոր շտաբի աջակցությունը, վերսկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Արա Սարգսյանը` հիմնավորելով իր կարծիքը Nabucco նախագիծը ձախողելու ՌԴ-ի եւ այդ նախագծին ադրբեջանական գազի մասնակցությունը բացառելու ցանկությամբ: Միեւնույն ժամանակ, նշել է ակադեմիկոսը, այն ամենն, ինչ շահավետ է «Գազպրոմին», չի նշանակում, թե շահավետ է ռուս ժողովրդին: «Քանի դեռ ՌԴ-ում հստակ չի մշակվել երկրի արտաքին քաղաքական դոկտրինը, պատերազմի վերսկսման հնարավորությունը կազմում է 90 տոկոս»,-ասել է նա:



Երկրորդ սցենարը` ադրբեջանաբրիտանականն է, ըստ ակադեմիկոսի այն պայմանավորված է բրիտանական նավթային հսկայի` Rritish Petroleum-ի շահերով:



Այս ֆոնի վրա, ըստ Սարգսյանի, մադրիդյան սկզբունքներն անբարենպաստ են Հայաստանի համար: «Առաջիկա տարիներին Հարավային Կովկասում ու Մերձավոր արեւելքում տեղի կունենան գործընթացներ, որոնց արդյունքում կփոխվեն պետությունների սահմանները, կխախտվի գոյություն ունեցող ստատուս-կվոն եւ կձեւավորվեն նոր ազգային պետություններ: Նման պայմաններում որեւէ համաձայնագրի ստորագրում Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի արժեք չի ունենա»,-ասել է ակադեմիկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---