«Ժառանգությունը» դեմ է ՆԱՏՕ-ի հնարավոր խաղաղապահ առաքելությանը ղարաբաղյան հակամարտության գոտում28 հուլիսի 2009 - 00:01 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չի ներգրավվի տարածաշրջանային հակամարտությունների մեջ, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ հարավօսական հակամարտության դեպքում: Խորհրդարանական վեհաժողովում զեկույցների քննարկումը եւս ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն շատ զգուշավոր է մոտենում այդ հարցին»,-հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀԿ անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:Սաֆարյանը նշել է, որ այլ իրավիճակ է ստեղծվում ՆԱՏՕ-ի քաղաքական ներգրավվածության առումով եւ այստեղ կան համագործակցության տարբեր մակարդակներ: Նա հայտարարել է նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ՆԱՏՕ-ի ուղղակի միջամտությանը ղարաբաղյան հարցին խաղաղապահ առաքելության տեսքով: Սաֆարյանը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացն անլիարժեք է եւ այս իրավիճակում ՀՀ գործող իշխանությունները «նույնիսկ կարող են համաձայնվել խաղաղապահների ներկայությանը շփման գծում»: ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, չհերքելով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ներկայության հնարավորությունն, ընդգծեց, որ խաղաղապահների ներկայությունը որոշիչ չի լինի, քանի որ Հայաստանի զինված ուժերն ի վիաճկի են ինքնուրույն ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: «Իսկ ղարաբաղյան հակամարտության առումով, ՆԱՏՕ-ն ոչ մի հայտարարություն չի արել, այլ ուղղակի արտահայտվել է խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ընդգծել է Կարեն Ավագյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |