Հայաստանը միջոցներ է որոնում Երեւան-Բաթումի ճանապարհի կառուցման համար29 հուլիսի 2009 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Երեւան-Բաթումի ավտոճանապարհի կառուցման հարցում առաջընթաց է արձանագրվել: Մասնավորապես, ինչպես լրագրողներին է այսօր հայտնել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, վերջին ժամանակներս այցով Հայաստանում էր գտնվում Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) փոխնախագահ Կսաո Չժաոն, որի հետ հանդիպմանը քննարկվեցին տրանսպորտի ոլորտին, մասնավորապես Երեւան-Բաթումի ավտոճանապարհի կառուցմանն առնչվող մի շարք հարցեր:Այդ կապակցությամբ տրանսպորտի նախարարն ավելացրել է, որ ԶԱԲ-ի հետ ավտոճանապարհի կառուցման համար վարկային միջոցների հատկացման համաձայնության ստորագրման վերաբերյալ բանակցություններ են վարվում: Բացի դրանից, Սարգսյանի խոսքով, այդ նախագծի ֆինանսավորման վերաբերյալ բանակցություններ են վարվում այլ շահագրգռված անձանց հետ: Ներկա պահին դեռեւս չի որոշվել նախագծի ֆինանսավորման գումարը, այլ միայն աշխատանքներ են ընթանում նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) շուրջ: Երբ այդ աշխատանքներն ավարտվեն, կարելի կլինի խոսել անմիջականորեն ինքնին նախագծի եւ նրա ֆինանսավորման մասին: Ինչ վերաբերում է այդ նախագծի իրականացման ժամկետներին, ապա այդ առիթով Սարգսյանը նկատել է, որ դրա իրականացումը տարիներ կպահանջի, սակայն նախագծի ժամկետների մասին ավելի ճշգրիտ կարելի կլինի դատել ՏՏՀ ավարտից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |