Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։



Խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այս մասին տեղեկատվություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարները։ Մասնավորապես քննարկվել է ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների բիզնեսի ձեւակերպման գործընթացի հեշտացման հարցը, նշվել է, որ այդ նպատակով մշակված «Մի կանգառի» սկզբունքը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի։



Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ ՏՏ ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցույթ կազմակերպելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով, որը ներկայումս մշակում է չափորոշիչներ, ինչի հիման վրա կընտրվեն լավագույնները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---