Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թուրքիա կատարելիք այցից հրաժարվելու հնարավորության մասին բացասաբար է ընդունվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը ընթացիկ տարվա հոկտեմբերին պատասխան ֆուտբոլային խաղը Բուրսայում դիտելու նպատակով Թուրքիա կատարելիք այցից հրաժարվելու հնարավորության մասին, բացասաբար է ընդունվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Սաբանչի համալսարանի փորձագետ, TESEV թուրքական կենտրոնի արտաքին քաղաքականության գծով ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն:



«Ինձ թվում է, որ այդ հայտարարությունն օգտակար չի լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելեց Հայաստան, չառաջադրելով որեւէ նախնական պայման, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կդիտարկվի թուրքական կառավարության կողմից որպես դիվանագիտական անքաղաքավարություն: Նման վերջնագրերն երբեք օգտակար չեն եղել հակամարտությունների կարգավորման համար»,-ասել է թուրք փորձագետը:



Նրա խոսքերով, եթե ՀՀ նախագահը չայցելի Թուրքիա, դա լրջորեն կվնասի հայ-թուրքական երկխոսությանը: Անկարան առավել անվճռական կդառնա երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերում: Ընդդիմությունը Թուրքիայում խստիվ քննադատեց Գյուլի այցը Երեւան, եւ այս հայտարարությունից հետո, այն ավելի «ռազմատենչ» կդառնա եւ դա բնականաբար, կնվազեցնի մոտ ապագայում սահմանի բացման հետ կապված հույսերը»,-ասել է Գորջուլուն:



Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:



Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---