Human Rights Watch-ը մտահոգված է Արման Բաբաջանյանի առողջական վիճակով

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Human Rights Watcհ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում անհանգստություն է հայտնել «Ժամանակ Երեւան» թերթի` բանտարկության մեջ գտնվող գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի առողջական վիճակի կապակցությամբ եւ նախարարին կոչ է արել անհապաղ միջամտել եւ հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրել նրան:



Իր նամակում Human Rights Watch հիշեցնում է, որ Արման Բաբաջանյանը ընդունել է մեղադրանքը, վճարել է պահանջվող տուգանքը եւ ենթարկվել է երեքուկես տարով ազատազրկման։ Բաբաջանյանը կրել է ազատզրկման մեծ մասը, եւ պետք է պայմանական վաղաժամկետ ազատվեր լավ վարքագծի համար, սակայն Հայաստանի իշխանությունները մերժել են պայմանական վաղաժամկետ ազատումը:



Human Rights Watch-ը հույս է հայտնում, որ հայ նախարարն իր լիազորությունների շրջանակում կդիմի բոլոր քայլերին` ապահովելու պրն. Բաբաջանյանի` հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն ստանալը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---