Թուրքիան կանգնած է երկընտրանքի առջեւ` Հայաստան թե Ադրբեջան

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հարցում, քանի որ այլեւս չի ցանկանում փակ երկիր մնալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի աշխատակից, Great Game հրատարկության գլխավոր խմբագիր Իվան Սաֆրանչուկը: Նրա խոսքերով, Թուրքիան կանգնած է երկընտրանքի առջեւ: «Վերջերս Թուրքիան հայտնվել է տարածաշրջանի կարեւոր խաղացողների շարքում, նրան է գամված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ուշադրությունը, նա նաեւ ցանկանում է գործարար հարաբերություններ հաստատել Մերձավոր Արեւելքի երկրների հետ»,-ասել է ռուս փարձագետը: Ընդ որում, Սաֆրանչուկը նշել է,որ Անկարան մի քաղաքական խաղ է վարում, աշխարհաքաղաքական կամ տնտեսական ընտրություն չանելով որոշակի երկրի օգտին: «Թուրքիան ցանկանում է բռնել բոլոր նապաստակներին, որոնք իր ձեռքն են գալիս, այդ թվում նաեւ Հայաստանին, որը տալիս է նրան այդ հնարավորությունը»,-ասել է Սաֆրանչուկը` հավելելով, որ Թուրքիան, օգտվելով այլ երկրների շահագրգռվածությամբ, ցանկանում է ամեն ինչ ստանալ, փոխարենը ոչ մի բան չտալով:



«Պարտադիր չէ, որ սահմանի բացման հարցը հիմա լուծվի: Հնարավոր է, դա տեղի կունենա, քանի որ երկու կողմերի նման տրամադրվածությունը ակնհայտ է: Ամեն ինչ հնարավոր է»,-ասել է ռուս փորձագետը` ընդգծելով, որ հայ-թուրքական կարգավորման հարցում դերակատարություն ունեն այն գործոնները, որոնք ստեղծում են այլ խաղացողներ, մասնավորապես Ադրբեջանը:



Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:



Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---