Թուրքիան քայլ չի կատարի հայ-թուրքական գործընթացում, քանի դեռ Ղարաբաղի հարցում առաջընթաց չի գրանցվել30 հուլիսի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին, լայն արձագանք է ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Թուրքիայի Միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Օհանը: «Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Անկարան որեւէ կտրուկ քայլ չի կատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դա երկու պատճառ ունի: Առաջինը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունեց Ս.Սարգսյանի հրավերը եւ այցելեց Երեւան առանց նախապայմանների: Դա բարի կամքի դրսեւորում էր եւ քայլ էր, ուղղված Հայաստանի ու Թուրքիայի խնդիրրների լուծմանը»,-ասել է թուրք փորձագետը: Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահի այդ որոշումը լուրջ ռիսկ էր պարունակում իր մեջ: «Այժմ իրավիճակը նույնն է: Գյուլը հրավիրել է Սարգսյանին պատասխան խաղի: Ուստի, Թուրքիան ոչ մի նախապայման չի ընդունի»,-ասել է TURKSUM-ի ղեկավարը: Ինչպես նշել է Սինան Օհանը, երկրորդ պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը ցույց տվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հանրությունների արձագանքը հայ-թուրքական երկխոսությանը: Երկու երկրների հանրությունները դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց ղարաբաղյան հակամարտության հիմնախդրի լուծման եւ իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը հիանալի հասկանում է դա: Այնպես որ, Թուրքիան քայլ չի կատարի հայ-թուրքական գործընթացում, քանի դեռ Ղարաբաղի հարցում առաջընթաց չի գրանցվել»,-ասել է թուրք փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |