ԱՊՀ երկրները մշակում են Մշակույթի ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը30 հուլիսի 2009 - 20:15 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունները մշակում են Մշակույթի ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը: Փաստաթուղթը քննարկվել է Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում հուլիսի 28-29 կայացած փորձագիտական խմբի նիստում: Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները: Փորձագետները քննարկել են առաջարկները եւ մի շարք փոփոխություններ են կատարել նախագծի տեքստում: Հայեցակարգի նախագիծը ներկայացնում է իրենից այդ ոլորտում ԱՊՀ երկրների հետ համաձայնեցված պաշտոնական հայացքների, խնդիրների ու հիմնական ուղղությունների համախմբումը: Այդպես, նախագծում սահմանվում են մշակութային ժառանգության պահպանման, թատերական, երաժշտական ու կերպարվեստի աջակցության, մշակութային ինդուստրիայի զարգացման ոլորտում: Փաստաթղթի իրականացումը պայմաններ կստեղծի ազգային մշակույթների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ԱՊՀ պետությունների ջանքերի համախմբման համար, հաղորդում է ԱՊՀ գործոկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |