ԱՊՀ երկրները մշակում են Մշակույթի ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը

PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունները մշակում են Մշակույթի ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը: Փաստաթուղթը քննարկվել է Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում հուլիսի 28-29 կայացած փորձագիտական խմբի նիստում:



Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները:



Փորձագետները քննարկել են առաջարկները եւ մի շարք փոփոխություններ են կատարել նախագծի տեքստում:



Հայեցակարգի նախագիծը ներկայացնում է իրենից այդ ոլորտում ԱՊՀ երկրների հետ համաձայնեցված պաշտոնական հայացքների, խնդիրների ու հիմնական ուղղությունների համախմբումը: Այդպես, նախագծում սահմանվում են մշակութային ժառանգության պահպանման, թատերական, երաժշտական ու կերպարվեստի աջակցության, մշակութային ինդուստրիայի զարգացման ոլորտում: Փաստաթղթի իրականացումը պայմաններ կստեղծի ազգային մշակույթների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ԱՊՀ պետությունների ջանքերի համախմբման համար, հաղորդում է ԱՊՀ գործոկի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---