Օգոստոսի 6-ին Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Այցը կկայանա Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Այցի ընթացքում կքննարկվեն էներգետիկայի հարցերը, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ մաքսային խնդիրները, ինչպես նաեւ առաջին թուրքական ԱԷԿ կառուցումը: Պուտինն ու Էրդողանը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային համագործակցությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն` վկայակոչելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---