Հայաստանում առաջին անգամ կանցնեն Հայկական Ընդհանուր մարզային միության խաղերը31 հուլիսի 2009 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-8 Հայաստանում առաջին անգամ տեղի կունենան Հայկական Ընդհանուր մարզային միության խաղերը 5 մարզաձեւերով` ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, լողԱյդ մասին այսօր հաղորդել է հայ ազգային սկաուտական շարժման ղեկավար Հրաչյա Շմավոնյանը: Ըստ նրա, խաղերին մասնակցում են շուրջ 500 մասնակիցներ 15 երկրներից` Հայաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Լիբանանից, Կանադայից, Սիրիայից, Ֆրանսիայից, Իրանից: Խաղերը անց են կացվում չորս տարին մեկ անգամ: «Կազմակերպելով մրցումները, ABCC-ին միավորում է սփյուռքի երիտասարդությանը մարզական ոգու եւ Հայ դատի գաղափարների շուրջ»,-ասել է Հ.Շմավոնյանը: Խաղերը մեկնարկում են օգոսոտսի 1-ին Երեւանում` Հյուսիսային պողոտայից: Մասնակիցները այցելության ընթացքում կլինեն Սեւանում, ինչպես նաեւ դասախոսություն կլսեն Հայ դատի թեմայով, որից հետո հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդել է Հրաչյա Շմավոնյանը, մրցումների հաղթողներին կհանձնվեն մեդալներ ու գավաթներ, իսկ ՀՀ Ազգայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, ստեղծվել է խաղերի հատուկ փոխանցիկ գավաթ: Խաղերի կազմակերպմանը աջակցել են ՀՀ տարբեր պետական կառույցներ ու սպորտային ֆեդերացիաներ, ինչպես նաեւ ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |