Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, որում ներկայացրել է իր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Լեռնային Ղարաբաղն առաջին ինքնավար մարզն էր ԽՍՀՄ տարածքում, որը Կոսովոյից եւ աբխազիայից շատ ավելի առաջ է հանրաքվեի միջոցով հռչակել իր անկախությունը: Սակայն Ադրբեջանն ինքնորոշման այդ օրինական ձգտմանը պատասխանեց պատերազմով եւ ագրեսիայով, որի արդյունքում զոհվեցին հազարավոր մարդիկ, ավելի քան կես միլիոն հայեր դարձան փախստականներ»,- նշվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում:



Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը ամերիկյան նախագահի ուշադրությանն է հրավիրել այն հանգամանքը, որ ի սկզբանե հայկական հողերը` Գետաշենը, Շահումյանը, Գարդմանքը եւ Նախիջեւանը մինչ օրս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի մեջ: «Մի քանի տարի շարունակ Բաքուն ջանում է վերացնել հայկական քրիստոնեական մշակույթի վերջին հետքը` ոչնչացնելով Ջուղայի հայկական խաչքարերը, ժամատներն ու եկեղեցիները»,- ընդգծվում է նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---