Թուրքիայում քննարկվում է քրդական հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ, քննարկելու համար կառավարության առաջարկած քրդական խնդրի կարգավորման ծրագիրը: «Քրդական հարցի կարգավորում. թուրքական մոդել» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ Ոստիկանության ակադեմիայում:



Հավաքվածները, որոնք հիմնականում ներկայացնում էին իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը, որոշեցին, որ հարկավոր է այդ գործընթացին ներգրավել նաեւ ընդդիմադիր կուսակցություններին` Ժողովրդահանրապետական, Ազգայնական գործողությունների կուսակցությանն ու քրդամետ Ժողովրդավարական հանրության կուսակցությանը:



Քննարկման ընթացքում կարեւորվել է երկխոսության հաստատումն այն կուսակցությունների միջեւ, որոնք տրամաչափորեն հակառակ դիրքորոշումներ ունեն քրդական հարցում, գրում է Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---