Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության խաղաղ լուծումը շահեկան չէ Սահակաշվիլիին

PanARMENIAN.Net - «Վրաստանին իրադրության սրում է հարկավոր, որպեսզի նա մշտապես ուշադրության կենտրոնում լինի»,- Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով, Վրաստանին շահեկան է Ռուսաստանին ներկայացնել որպես «հրեշ» ներկայացնել, քանի որ դա նրան օգնություն, գումար եւ բարոյական օգնություն կտա այլ պետությունների կողմից:



«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության խաղաղ լուծումը շահեկան չէ Սահակաշվիլիին»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:



Նիկոլայ Բորդյուժան նաեւ անմտություն է համարել Ղրղզստանի տարածքում ռուսական ռազմակայանի ստեղծման հարցի շուրջ ծագած «իրարանցումը»:



«ՀԱՊԿ ականջ է դնում բոլոր երկրների կարծիքին, եւ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք գտնել այդ հարցի լուծումը: Դեռեւս ոչինչ լուծված չէ, եւ տեղը որոշված չէ, դեռեւս ռազմակայանի տեղակայման վերաբերյալ ոչ մի հաշվարկներ չկան, այնպես որ դրանից «արտակարգ» նորություն պետք չէ սարքել»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---