Ռուս-վրացական դիմակայություն. մեկ տարի անց

PanARMENIAN.Net - Մեկ տարի է անցել Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ հնգօրյա պատերազմից, որը վերածվեց ռուս-վրացական դիմակայության: Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Աահակաշվիլին մեկ տարի առաջ, ռազմական գործողությունները Ցխինվալի դեմ ուղղված էին «սահմանադրական կարգի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը»: Սակայն, ըստ առաջատար փորձագետների, Ցխինվալի վրա հարձակվելու Վրաստանի նախագահի որոշումը մեծ սխալ էր: Ավելին, Սահակաշվիլին գործում էր իմպուլսիվ, նույնիսկ եթե դա ՌԴ-ի կողմից սադրանքի արդյունք էր, ինչը չի կարելի ապացուցված փաստ համարել:



Ինչպես հայտնի է, Սահակաշվիլիի գործողությունները Ռուսաստանի անհապաղ պատասխանը ստացան, որն իր ռազմական ստորաբաժանումներն էր պահում տարածաշրջանում: Մոսկվան լրացուցիչ ռազմական զորակազմ, տանկեր ու զրահամեքենաներ ուղարկեց Վրաստանի տարածք: Վրացական բանակը չկարողացավ դիմադրել ռուսական բանակին: Այն շատ արագ պարտվեց: Երկու կողմերը համաձայնվեցին հրադադարի Ֆրանսիայի առաջարկած պայմաններով:



Օգոստոսի վերջում ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի Թբիլիսի այցելության ժամանակ, նա զգուշացրեց Վրաստանի նախագահին, որ ռազմական ուժի կիրառումյը Հարավային Օսեթիայում եւ Վրաստանում վերահսկողությունը վերականգնելու նպատակով, անհնար է:



Մինչդեռ, Վրաստանի կառավարությունը 190-էջանոց զեկույց ներկայացրեց «Զեկույց Վրաստանի դեմ ՌԴ-ի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ» խորագրով: Զեկույցում ասվում է, որ Հարավային Օսեթիայում ծավալված պատերազմի ժամանակ 412 մարդ զոհվեց, այդ թվում 170 զինծառայող ու 228 խաղաղ բնակիչ: Վիրավորվեց 1747 մարդ, եւս 24 անհայտ կորած են համարվում: Նախկինում, 2008թ. սեպտեմբերին վրացական իշխանությունները հաղորդում էին վրացական կողմից 326 զոհվածի, 2234 վիրավորի ու 14 անհայտ կորածի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---