Ալեքսանդր Սոտնիչենկո. «Կովկասը նուրբ մոտեցում է պահանջում»

PanARMENIAN.Net - Թուրքիան կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, Թուրքիան չի ղեկավարվում ազգային սկզբունքներով երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում:



«Որքանով ես տեղյակ եմ, չնայած հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքին, հայերին թույլատրվում է այցելել Թուրքիա»,-ասել է ռուս փորձագետը` նշելով, որ հնարավոր է շուտով գործի նաեւ Հայաստանն ու Թուրքիան իրար կապող երկաթուղին, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության վրա:



«Ես հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա միջնորդի դեր կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է Ալեքսանդր Սոտնիչենկոն` հավելելով, որ «Կովկասը նուրբ մոտեցում է պահանջում, ըստ այդմ էլ պետք է լուծվեն բոլոր հարցերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---