2009թ. հուլիսին բեռնափոխադրումները ՀԿԵ-ով իրագործվել են 90,4%-ով11 օգոստոսի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների` 2009թ. հուլիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 277 600 տոննայից փոխադրվել է 251 085 տոննա բեռ: Ընդհանուր առմամբ, հուլիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 58 778 276 տոննա: Այսպիսով, 2009 թ. հուլիսին բեռնափոխադրումները իրագործվել են 90,4% - ով: Հուլիս ամսվա ընթացքում արտահանման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 24 614 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 38,7%: Հիմնական փոխադրվող բեռներն են` ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք եւ մետ. կոնցենտրատ: Ներկրման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 98 045 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 96,1%: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նավթալից բեռներ, հանքային պարարտանյութ եւ մետաղներ: Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 113 607 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 101,4%: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ եւ գունավոր մետաղի հանքաքար, հաղրոդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |