ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԵՎՍ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԼԻՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» տեղեկատվական գործակալությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանն այսուհետեւ եւս պետք է հետեւողական լինի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, որը, ըստ նրա, կնպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Աշխատանքն այդ ուղղությամբ կշարունակվի: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն փաստը` Թուրքիայում քննարկվում է հարցն այն մասին, եղել է ցեղասպանություն, թե ոչ, կարելի է համարել դրական երեւույթ: Վարդան Օսկանյանը հայտնել է նաեւ, որ հանդիպել է Երեւանում գտնվող հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համակարգող Դեւիդ Ֆիլիպսին: Կողմերը քննարկել են Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հարցը` առանց նախնական պայմանների: Ֆիլիպսին հետաքրքրել է երկկողմ հարաբերությունների հնարավոր ջերմացման մասին հարցը ժողովրդական դիվանագիտության օգնությամբ: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը նշել էր, որ Հայաստանը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ցանկացած շփում, սակայն միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանը հանդես է գալիս պետական մակարդակի վրա երկխոսության օգտին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---